Ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աշխատանքային այցով Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում է, հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջով հայտնում է, որ հանդիպումն ընթանում է։
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։
Ժամեր առաջ վարչապետը նաև հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։