Աշխարհ

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության միանշանակ համաձայնություն չի լինի. Մարկ Ռյուտե

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության միանշանակ համաձայնություն չի լինի. Մարկ Ռյուտե

ԱՄՆ-ն, Հունգարիան և Սլովակիան չեն համաձայնի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Վարշավայում լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Եթե խոսենք Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին, պետք է նշել, որ դա և՛ հիմնարար, և՛ գործնական հարց է։ Հիմնարար խնդիրն այն է, որ Եվրատլանտյան տարածաշրջանի ցանկացած երկիր կարող է ՆԱՏՕ-ին միանալու մտադրություն ունենալ։ Գործնական խնդիրն այն է, որ Դաշինքի մի քանի անդամներ չեն արտահայտի իրենց համաձայնությունը, ինչը նշանակում է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ միաձայն համաձայնություն չի լինի։ Դրանց թվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Սլովակիան և Հունգարիան», - նշել է Ռյուտեն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում