Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երեք ամսով

1 րոպեի ընթերցում

Գյումրի համայնքի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված ղեկավար Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երեք ամսով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 17-ին կայացած դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը պահանջել էր երկարաձգել Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետն այն հիմքով, որ նրան կալանավորելու համար ավելի վաղ ներկայացված հիմքերը պահպանվում են։ 

Վարդան Ղուկասյանի պաշտպաններն էլ հանդես էին եկել նրա կալանքը փոխելու, այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։ 

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությամբ էին հանդես եկել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը և Մհեր Մելքոնյանը։  

Վարդան Ղուկասյանը ձերբակալվել էր Գյումրիի քաղաքապետարանում իրականացված խուզարկություններից հետո․ հոկտեմբերի 21-ին նա երկու ամսով կալանավորվեց։ Ղուկասյանը և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ մեղադրվում են խմբով խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։ Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում։

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը