Աշխարհ

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար 2026»-ի կարճ ցուցակները

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար 2026»-ի կարճ ցուցակները

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է այն ֆիլմերի կարճ ցուցակները` «շորթ-լիսթերը», որոնք պայքարելու են 2026թ-ի «Օսկար»-ի հավակնորդ դառնալու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով Կինոակադեմիայի կայքէջին, «շորթ-լիսթերը» հրապարակվել են 12 անվանակարգերում, այդ թվում` «Լավագույն օտարալեզու ֆիլմ», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն վիզուալ էֆեկտներ» և այլն։

Այսպես, «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «շորթ-լիսթում» են հետևյալ ֆիլմերը. Belén (Արգենտինա), The Secret Agent (Բրազիլիա), It Was Just an Accident (Ֆրանսիա, սակայն ֆիլմը նկարահանվել է Իրանում), Sound of Falling (Գերմանիա), Homebound (Հնդկաստան), The President’s Cake (Իրաք), Kokuho (Ճապոնիա), All That’s Left of You (Հորդանան), Sentimental Value (Նորվեգիա), Palestine 36 (Պաղեստին), No Other Choice (Հարավային Կորեա), Sirât (Իսպանիա), Late Shift (Շվեյցարիա), Left-Handed Girl (Թայվան), The Voice of Hind Rajab (Թունիս)։ 

«Օսկար»-ի հավակնորդներին, որոնց ընտրելու են «շորթ-լիսթերից», կհայտարարեն հունվարի 22-ին։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 15-ին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում