Հայաստան

ՀՀ վարչապետին են ներկայացվել ԶՈՒ նոր համազգեստի նմուշները

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետին են ներկայացվել ԶՈՒ նոր համազգեստի նմուշները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է զինված ուժերի նոր համազգեստի նմուշները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրեն Պապիկյան հետ հանդիպման և բանակի նոր համազգեստի նմուշներին ծանոթանալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ի պատասխան վարչապետի հարցադրումների՝ Պապիկյանը հաստատել է,որ համազգեստի նմուշները ընդունվում են փորձարկման, իսկ հաստատում ստանալու դեպքում կմեկնարկի ամբողջ բանակի համար ձեռբերման գործընթացը։ Բացի այդ՝ հանդիպմանը նշվել է, որ նոր համազգեստի նմուշները համապատասխանեցված են Հայաստանի պայմաններին, իսկ դիզայնի տարրերն արված են հատուկ պատվերով։ 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում