Հայաստան

ՀՀ-ում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը

Հայաստանում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նշվում է, որ երկրում շրջանառվում են գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, ինչպես նաև այլ շնչառական վարակներ՝ ռինովիրուս և բոկավիրուս։

Ընդհանուր դեպքերի շուրջ 80 տոկոսը գրանցվել է 0-18 տարեկանների շրջանում, ընդ որում՝ ամենաբարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-14 տարեկան երեխաների խմբում։

ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակչությանը պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, հիվանդության դեպքում մնալ տանը և չզբաղվել ինքնաբուժմամբ՝ հատկապես առանց բժշկի խորհրդի հակաբիոտիկներ չօգտագործել։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում