Զելենսկին Ուկրաինայի ցամաքային զորքերի օրը շնորհավորել է Կուպյանսկի մատույցներից, որի գրավման մասին ավելի վաղ հայտնել էր ռուսական կողմը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել ուկրաինական Կուպյանսկ քաղաքի մուտքի մոտից։

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 20-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի  պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ ռուսական բանակը գրավել է Կուպյանսկ քաղաքը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին իր ուղերձում շնորհավորել է Ուկրաինայի ցամաքային զորքերի օրվա առթիվ։  

Նա շեշտել է, որ Կուպյանսկի հատվածում ուկրաինական զորքերի հաջողություններն ամրապնդում են Ուկրաինայի դիրքերը դիվանագիտական գործընթացում։ 

«Շնորհակալ եմ  հայտնում յուրաքանչյուր ստորաբաժանման, բոլոր նրանք, ովքեր կռվում են այստեղ, նրանց, որոնք ոչնչացնում են օկուպանտներին»,- ասել է Զելենսկին։ 

Հայերեն العربية Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում