Զելենսկին Ուկրաինայի ցամաքային զորքերի օրը շնորհավորել է Կուպյանսկի մատույցներից, որի գրավման մասին ավելի վաղ հայտնել էր ռուսական կողմը
1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել ուկրաինական Կուպյանսկ քաղաքի մուտքի մոտից։
Today, I am in the Kupyansk sector, with our warriors who are getting the job done for Ukraine here.
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) December 12, 2025
The Russians kept going on about Kupyansk – the reality speaks for itself. I visited our troops and congratulated them. Thank you to each and every warrior! I am proud of you!… pic.twitter.com/kraYEBSSai
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 20-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ ռուսական բանակը գրավել է Կուպյանսկ քաղաքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին իր ուղերձում շնորհավորել է Ուկրաինայի ցամաքային զորքերի օրվա առթիվ։
Նա շեշտել է, որ Կուպյանսկի հատվածում ուկրաինական զորքերի հաջողություններն ամրապնդում են Ուկրաինայի դիրքերը դիվանագիտական գործընթացում։
«Շնորհակալ եմ հայտնում յուրաքանչյուր ստորաբաժանման, բոլոր նրանք, ովքեր կռվում են այստեղ, նրանց, որոնք ոչնչացնում են օկուպանտներին»,- ասել է Զելենսկին։