Ասիական ինդեքսներ - 12/12/25
1 րոպեի ընթերցում

Ասիական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.37%-ով և կազմել 50836.55 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.98%-ով և կազմել 3423.83 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 3889.35 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.75%-ով և կազմել 25976.79 կետ: