Հանրապետության հրապարակի շենքի լավագույն օգտագործման վերլուծությունը կիրականացնի «Cushman & Wakefield»-ի ներկայացուցիչը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեկտեմբերի 11–ին հավանություն է տվել Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայությամբ գործող «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ին 80,166,700 ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ նախագծին։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Երևանի Նալբանդյան 28 հասցեում (Հանրապետության հրապարակ) գտնվող 7809.9 քմ ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած 0.262 հա հողամասը կառավարման է հանձնվել «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ին՝ հետագայում դրա մասնավորեցման գործընթացն իրականացնելու նպատակով։

Նախքան այդ, շենքի լավագույն և արդյունավետ օգտագործման հնարավորությունների վերաբերյալ ամբողջական և համապարփակ գնահատում իրականացնելու նպատակով 2025 թվականին ընկերության կողմից հայտարարվել է խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման երկփուլ մրցույթ։ Մրցույթի նախաորակավորման փուլին մասնակցել է 13 կազմակերպություն (այդ թվում՝ 2 արտասահմանյան), որոնցից 12-ը հաղթահարել են նախաորակավորումը։ Արդյունքում, մրցույթի հաղթող է ճանաչվել անշարժ գույքի կառավարման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ «Cushman & Wakefield»-ի լիցենզավորված ներկայացուցիչ «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ն։

Կառավարության ֆինանսավորմամբ, համաձայնագրի կնքումից հետո «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ն 9 ամսվա ընթացքում կներկայացնի գույքի կառավարման, տնօրինման լավագույն տարբերակների վերաբերյալ առաջարկներ և մասնագիտական եզրակացություն։ 

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և դրա օգտագործման ցանկացած լուծում պետք է համապատասխանեցվի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթներին։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան