Ռուսաստան

Լավրովը հայտարարել է, թե Թրամփն Արևմուտքում միակն է, ով հասկանում է Ուկրաինայի ճգնաժամի արմատական ​​պատճառները

1 րոպեի ընթերցում

Լավրովը հայտարարել է, թե Թրամփն Արևմուտքում միակն է, ով հասկանում է Ուկրաինայի ճգնաժամի արմատական ​​պատճառները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակ արևմտյան առաջնորդն է, որը հասկանում է այն պատճառները, որոնք անխուսափելի դարձրին պատերազմն Ուկրաինայում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից՝ այս մասին ՌԴ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Սակայն նույնիսկ այս ֆոնին Միացյալ Նահանգները ցուցաբերում է աճող անհամբերություն, հատկապես նախագահ Թրամփը, ով, ինչպես արդեն ասացի, միակ արևմտյան առաջնորդն է, որն այս տարվա հունվարին Սպիտակ տուն մտնելուց անմիջապես հետո սկսեց ցույց տալ, որ հասկանում է պատճառները, որոնք անխուսափելի դարձրին Ուկրաինայում պատերազմը», - նշել է նա։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում