Քաղաքականություն

Բեռլինում մեկնարկել է Հայաստանի վարչապետի և Գերմանիայի նախագահի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Բեռլինում մեկնարկել է Հայաստանի վարչապետի և Գերմանիայի նախագահի հանդիպումը

Բեռլինում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ֊Վալտեր Շտայնմայերի հանդիպումը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունենում ԳԴՀ նախագահի նստավայրում` «Բելվյու» պալատում։ Պաշտոնական դիմավորումից ու արարողակարգային լուսանկարահանումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։

ՀՀ վարչապետի և ԳԴՀ նախագահի հանդիպումը սկզբում անցկացվում է առանձնազրույցի ձևաչափով, որին հաջորդելու է ընդլայնված կազմով հանդիպումը։

Գերմանական կողմից հանդիպմանը մասնակցում են Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյորթե Դինգերը, Արտաքին գործերի դաշնային նախարարության պետքարտուղար Գեցա Անդրեաս Ֆոն Գեյերը, Դաշնային նախագահի օգնական Մարիոն Ափելը և այլք։

Հանդիպմանը հայկական պատվիրակության կազմում մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և այլք։

Հանդիպման օրակարգում Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացմանն ուղղված ընդգրկուն հարցեր են։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում