ՀՀ ՊԵԿ նախագահը ԱՄՆ–ի գործընկերների հետ քննարկել է տրամադրվող աջակցության ծրագրերի ընթացքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՆ Պետքարտուղարության Արտահանման հսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի տարածաշրջանային խորհրդատու Քերն Չեյսնին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) տնօրեն Զաքարի Բարտերին։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ–ի տարածած հաղորդագրությունից, Էդուարդ Հակոբյանը կարևորել է ամերիկյան գործընկերների աջակցությունը՝ սահմանային մաքսային հսկողության ենթակառուցվածքների բարելավման և մաքսային ծառայողների կարողությունների  շարունակական զարգացման գործում։ 

Քննարկվել է նաև ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրի ընթացքը՝ մաքսային ռիսկերի կատարելագործման շրջանակում, ինչը կարևոր է մաքսային ռիսկերի կառավարման համակարգի բարելավման համար, այդ թվում՝ վերլուծական կարողությունների բարձրացման տեսանկյունից։

ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հետ համագործակցությանը՝ կարևորելով նոր սարքավորումների տրամադրումը և մաքսային ծառայողների համար դասընթացների կազմակերպումը՝ մաքսանենգության դեմ արդյունավետ պայքարի նպատակով։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջիկայում ընդլայնել փոխգործակցության շրջանակները՝ այդ թվում հաշվի առնելով տարածաշրջանային նոր նախաձեռնությունները։

Հայերեն English Français Русский Türkçe

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել