Քաղաքականություն

Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել 2026 թվականին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել 2026 թվականին

Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա 2026 թվականին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Սա պատմական տարի է. 30 տարվա հակամարտությունը վերջապես ավարտվեց, և մենք մոտ ենք խաղաղության ձևակերպմանը: Վաշինգտոնում օգոստոսյան գագաթնաժողովը թույլ տվեց հաստատել երկու կողմերի մտադրությունը՝ հավատարիմ մնալ խաղաղության համաձայնագրին, բոլոր երկրների համատեղ ցանկությունը՝ շրջել էջը և տարածաշրջանային զարգացման նոր գլուխ սկսել: Մենք վերջնականացրել ենք խաղաղության համաձայնագիրը: Հաջորդ տարին նույնպես կարևոր է. մենք հույս ունենք պաշտոնականացնել խաղաղության համաձայնագիրը Հայաստանի հետ», - պաշտոնյայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարը Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը ներկայում գտնվում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն փուլում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում