Քննչական մարմինը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

1 րոպեի ընթերցում

Քննչական մարմինը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա տեղեկացրել է, որ դեկտեմբերի 5-ին ժամը 9:30-ին նշանակված կալանքի միջնորդությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը։

Ավելի վաղ, փաստաբան Բաբայանը հայտնել էր, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ձերբակալվել է ԱԱԾ կողմից՝ Քննչական կոմիտեի շենքում։

Փաստաբան Արսեն Բաբայանը նշել էր, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2018 թվականին կաթողիկոսի դեմ ակցիայի մասնակիցներից մեկի ուսապարկում իր ծառայակիցներից մեկի միջոցով թմրամիջոց է տեղադրել ՝ վերջինիս վարկաբեկելու նպատակով։

Քննչական կոմիտեն իր հերթին հայտնել էր, որ նախաքննության ընթացքում հոգևորականի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Հայաստանի Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։

 

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը