ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում բացվել են երեք նոր ուսումնական լաբորատորիաներ

1 րոպեի ընթերցում

Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում բացվել են երեք նոր ուսումնական լաբորատորիաներ, որոնք ամբողջությամբ վերանորոգվել են ԵՊՀ ֆինանսավորմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոր լաբորատորիաները՝ սնկերի և բույսերի բազմազանության գնահատման, հյուսվածքաբանության և զարգացման կենսաբանության, ինչպես նաև մոլեկուլային գենետիկայի ուղղություններով, նախատեսված են ուսանողների գործնական հմտությունները զարգացնելու և ժամանակակից հետազոտական միջավայր ապահովելու համար։ Լաբորատորիաների բացմանը ներկա էին ԵՊՀ ղեկավարությունը, դեկանատը և պրոֆեսորադասախոսական կազմը։

Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ արդիականացված պայմանները կնպաստեն ուսումնական գործընթացի որակի բարձրացմանն ու գիտահետազոտական միջավայրի զարգացմանը։ Ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը շեշտել է, որ ստեղծված հնարավորությունները էականորեն կբարձրացնեն ուսանողների պատրաստվածությունը։ Դասախոսները կարևորել են նոր լաբորատորիաներում ստեղծված տեխնիկական հագեցվածությունը, որը թույլ կտա անցկացնել մանրադիտակային հետազոտություններ, գենային ճարտարագիտության գործնական դասեր և իրականացնել նոր գիտական նախագծեր։

Հայերեն

Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս

«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ

Հունաստանում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «Դուրղութին հիշում է Շրջափակումը» խորագրով հիշատակի միջոցառմանը

Կալասը հայտարարել է, որ Մոլդովան «Աճի ծրագրի» շրջանակում կստանա 157 միլիոն եվրոյի չափով նոր մասնաբաժին․ Moldpres

Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածներից Սև ծովում զոհվել է քաղաքացիական նավի նավապետը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/10/26

Ասիական ինդեքսներ - 05/10/26

Մեկնարկել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն

Կենսաչափական ծառայությունների մատուցումը՝ ժամանակակից պայմաններում և նոր հասցեներում․ նոյեմբերի 1-ից կգործեն 14 նոր գրասենյակներ

Բուլղարիայի փոխվարչապետը 30-ամսյա ժամկետ է սահմանել երկրում Rheinmetall-ի գործարանի կառուցման համար. BTA