Թրամփը դրական է գնահատել Կրեմլում իր բանագնացիների հանդիպումը Պուտինի հետ

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ուկրաինական պատերազմի հարցով տեղի ունեցած բանակցություններն իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, փեսա և նախկին գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշների ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ABC News-ը։

Թրամփը մասնավորապես նշել է, որ Կրեմլում կայացած հանդիպումից հետո խոսել է Ուիթքոֆի և Քուշների հետ։ «Ես կարող եմ ասել, որ նրանք բավականին լավ հանդիպում են ունեցել նախագահ Պուտինի հետ․․․Սա մի պատերազմ է, որը չպետք է երբևէ սկսվեր։ Ի՞նչ կստացվի այդ հանդիպումից, ես չեմ կարող ասել, քանի որ տանգոյի համար երկուսն են պետք։ Նա (խմբ․- Պուտինը) ցանկանում է ավարտել պատերազմը։ Սա էր նրանց տպավորությունը»,- ասել է Թրամփը Օվալաձև սենյակում լրագրողների հետ զրույցում։ 

Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարը կցանկանա վերադառնալ բնականոն կյանքի և «շաբաթական հազարավոր զինվորներ կորցնելու փոխարեն գործարքի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ»։ «Նրանց տպավորությունը շատ հստակ էր, որ նա ցանկանում է գործարքի հասնել»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ խոսելով Մոսկվայում կայացած բանակցությունների մասին։

Կրեմլում կայցած հանդիպումից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ դեռևս չկան ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով ընդունված փոխզիջումային տարբերակներ։ «Սակայն որոշ ամերիկյան առաջարկներ քիչ, թե շատ ընդունելի էին։ Նախագահը չի թաքցրել մեր քննադատական կամ բացասական վերաբերմունքը որոշ առաջարկների մասով։ Մենք ընդունեցինք որոշ բաներ․․․որոշներն էլ քննադատեցինք։ Սակայն կարևորն այն է, որ մենք շատ օգտակար քննարկում ունեցանք»,- հանդիպման արդյունքների մասին հայտարարել էր Ուշակովը։ 

Միացյալ Նահանգներ

Առայժմ փոխհամաձայնություն չկա. Կրեմլում կայացել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

 

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում