Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը եղել է Հայաստանին թակարդում պահելու մասին. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում երբեք խնդիր չի դրվել Ղարաբաղի հարցը լուծել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: 

«Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը երբեք, ոչ մի վայրկյան, ոչ մի պահ չի եղել Ղարաբաղի հարցը կարգավորելու մասին: Ղարաբաղի հարցի բանակցային ամբողջ գործընթացը եղել է Հայաստանին, ինչ-որ առումով նաև Ադրբեջանին թակարդի մեջ պահելու մասին, ուրիշ որևէ բանի մասին չի եղել: Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում երբեք խնդիր չի դրվել Ղարաբաղի հարցը լուծել, այլ խնդիր է դրվել այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն լինելու շանս չունենա»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ ինչքան էլ բարդ է դա խոստովանել, բայց հնարավոր չէ առաջ գնալ առանց դա խոստովանելու: Նա հիշեցրեց՝ ինքն ասել է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական թակարդից դուրս է եկել՝ նկատի ունենալով հաստատված խաղաղությունը: 

«Եվ հնչող մտահոգությունները կամ բուռն հայրենասիրական դիտանկյունով հնչող ձևակերպումները բոլորովին ուրիշ բանի մասին են: Դրանք Հայաստանը թակարդի մեջ վերադարձնելու մասին են, ուրիշ որևէ բանի մասին չեն: Մենք այսօր պետություն ենք, քան երբևէ, ինքնիշխան ենք, քան երբևէ, անկախ ենք, քան երբևէ: ՀՀ-ն այսօր ապրում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային և ամենախոստումնալից շրջանը: Մենք նախորդող շրջանում երբեք ժամանակաշրջան չենք ունեցել, որ ապագայի նկատմամբ ունենանք վստահության այսքան կշիռ»,-ասաց վարչապետը:

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 2-ին հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մի շարք փաստաթղթեր: 

 

Հայերեն العربية English Español Français Русский

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում