Քաղաքականություն

ՀՀ կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մի շարք փաստաթղթեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մի շարք փաստաթղթեր

ՀՀ կառավարության պաշտոնական կայքը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրապարակված փաստաթղթերն են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները (2016 և 2019 թթ.), ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի թեկնածու հայտարարություններն Ազգային ժողովում, Կրակովի փաստաթուղթը, Սերժ Սարգսյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ՌԴ փաթեթային առաջարկները, Կազանի փաստաթուղթը, Մադրիդյան սկզբունքները, Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը, ԵԱՀԿ ՄԽ համապարփակ առաջարկները, ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Լիսաբոնի գագաթնաժողովին, Բուդապեշտի 1994թ. գագաթնաժողովի հայտարարությունը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը:

ԵԱՀԿ ՄԽ առաջարկներ (2016 թ.) 2019 թ.

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի հայտարարություններն Ազգային ժողովում

Կրակովի փաստաթուղթ

Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին

ԵԱՀԿ ՄԽ առաջարկներ 2016 թ.

ՌԴ փաթեթային առաջարկներ

Կազանի փաստաթուղթ

Մադրիդյան սկզբունքներ

Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակ

ԵԱՀԿ ՄԽ համապարփակ առաջարկներ

ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Լիսաբոնի գագաթնաժողովին

Բուդապեշտի գագաթնաժողովի հայտարարություն

ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում