Վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշը տեսանելիորեն գերազանցում է կանխատեսված ցուցանիշներին։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով տնտեսական ակտիվության և տնտեսական աճի վերջին ցուցանիշները։

Վարչապետի խոսքով՝ 2025 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,1% ,իսկ 2025 թվականի առաջին տասն ամիսների տնտեսական ակտիվությունը 8,1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ տարեսկզբից մինչ այս պահը Հայաստանում արդեն արձանագրված է 6 տոկոս տնտեսական աճ։

«Ես կարծում եմ, որ սրանք իսկապես շատ լավ ցուցանիշներ են և պետք է արձանագրել, որ արդեն ոչ առաջին տարին մեր տնտեսության աճը կանխատեսվածից տեսանելիորեն ավելի է»,-ընդգծեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ տնտեսության աճին նպաստում են ոչ միայն ենթակառուցվածքային ծրագրերը, այլև ստեղծարար աշխատանքի և կրթության նկատմամբ իրականացվող քաղաքական շեշտադրումները։

«Կարծում եմ, որ սրա պատճառն այն է, որ մենք անընդհատ մեր քաղաքականություններում, բացի ենթակառուցվածքներից, ընդգծում ենք մարդու ստեղծարար աշխատանքի կարևորությունը և այդ ստեղծարար աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով կրթության կարևորությունը։ Կարծում եմ, որ այս ուղերձները ընկալվում են և այդ ուղերձները իրագործվում են ամենօրյա կյանքում»,- ընդգծեց Փաշինյանը։

Հայերեն English فارسی Русский

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին