Թրամփի քննադատությունից հետո Զելենսկին կրկին շնորհակալություն է հայտնել նրան Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար
1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգներին և նախագահ Դոնալդ Թրամփին Կիևին աջակցելու ջանքերի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, ինչ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի առաջնորդները «զրո երախտագիտություն» են ցուցաբերել ԱՄՆ-ի աջակցության համար։
«Ուկրաինան շնորհակալ է Միացյալ Նահանգներին, յուրաքանչյուր ամերիկացուն և մասնավորապես Դոնալդ Թրամփին օգնության համար, որի շնորհիվ փրկվում են ուկրաինացիների կյանքերը»,- գրել է Զելենսկին «Տելեգրամ»-ում։
Նա աջակցության համար շնորհակալություն է հայտնել նաև Եվրոպային, G7-ի և G20-ի երկրներին՝ կարևորելով այդ աջակցությունը պահպանելու ջանքերը։
«Այս պատճառով էլ մենք շատ ուշադիր աշխատում ենք դեպի խաղաղություն տանող ամեն կետի, ամեն քայլի վրա։ Ամեն բան շատ ուշադիր պետք է արվի, որպեսզի մենք կարողանանք իսկապես վերջ տալ այս պատերազմին ու կանխենք դրա կրկնությունը»,- գրել է նա։