Եվրոպա

ԵՄ-ն պաշտոնական ծանուցումներ չի ստացել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկների շուրջ. Կոշտա

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պաշտոնական ծանուցումներ չի ստացել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկների շուրջ. Կոշտա

Եվրամիությունը ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ խաղաղության առաջարկների շուրջ և «անհեթեթություն» է համարում ցանկացած մեկնաբանություն այդ առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան մամուլի ասուլիսում՝ նոյեմբերի 22-ին Յոհանեսբուրգում մեկնարկող Մեծ քսանյակի (G20) երկրների գագաթնաժողովի նախօրյակին:

«Եվրամիությանը ոչ մի պլան չեն հանձնել պաշտոնական ճանապարհով, ուստի հիմա փորձել մեկնաբանել դա անհեթեթություն է», - Կոշտայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն «հանձնառու է մնում Կիևին անդրդվելի աջակցություն ցուցաբերելու հարցում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում