Հայաստանի ու Ղազախստանի ներդրումային ակտիվությանը նոր լիցք կհաղորդվի. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի ու Ղազախստանի տնտեսական զարգացման համար։  

Ինչպես Աստանայից հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տոկաևի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։ 

«Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Միջկառավարական հանձնաժողովի գործընկերներն այսօր կարևոր և նոր օրակարգ են ստանում։ Համոզված եմ՝ այդ օրակարգի շուրջ ակտիվ աշխատանք կկատարվի։ Առաջիկայում գործարար կապերի ակտիվացում կունենանք, կլինեն հանդիպումներ, ֆորումներ։  Նախատեսում ենք ներդրումային ակտիվությանը նոր լիցք հաղորդել»,֊ ասաց վարչապետ Փաշինյանը։ 

Վարչապետն ընդգծել է, որ իր՝ Աստանա այցի առանցքային արդյունքը Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերություն։ 

«Այս հենքի վրա մենք նոր լիցք կհաղորդենք հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով` քաղաքական երկխոսության բարձր, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ և, իհարկե, հումանիտար ոլորտում է մեր գործակցությունը նոր դրսևորումներ է ստանում»,֊ ասաց վարչապետ Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Աստանայում փողոցներից մեկի անվանակոչումը հայոց գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի անունով ընկալվում է որպես հարգանքի դրսևորում հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ։ 

Հայերեն English Français Русский Türkçe 中文

Մարտունի համայնքում տեղի է ունեցել «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրին» նվիրված հանրային լսում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությունը կշարունակվի

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների կողմից «Սանահին կայարան»-ում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 110 երեխա

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները հասել են 44-ամյա նվազագույնին. ABC News

Սևան համայնքի Գեղամավան գյուղում կգործի մանկապարտեզ

ԵՄ-ն Հայաստանի արտահանման շուրջ 80%-ի համար ժամանակավոր առևտրային արտոնություններ է սահմանում

Սևան համայնքի վարչական բյուջեն սեպտեմբերի 1-ի դրությամբ կատարվել է 100,7 տոկոսով

ՀԷՑ-ի կենտրոնական պահեստը համալրվել է նոր էլեկտրատեխնիկական սարքավորումներով և անհրաժեշտ նյութերով

Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ