Թուրքիա

Պուտինը բաց է Թուրքիայում կայանալիք բանակցությունների մասնակիցների հետ շփումների համար. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Պուտինը բաց է Թուրքիայում կայանալիք բանակցությունների մասնակիցների հետ շփումների համար. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բաց կլինի Թուրքիայում Ուկրաինային նվիրված առաջիկա բանակցությունների մասնակիցների հետ զրույցների համար, եթե նրանք անհրաժեշտ համարեն իրեն տեղեկացնել արդյունքների մասին, սակայն առայժմ նման պլաններ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ նման կոնկրետ պլաններ չկան։ Սակայն եթե ձեր կողմից նշված անձանցից որևէ մեկն անհրաժեշտ համարի ռուսական կողմին տեղեկություններ հաղորդել, նախագահ Պուտինը, իհարկե, բաց կլինի քննարկման համար», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 19-ին պլանավորում է այցելել Թուրքիա՝ ակտիվացնելու ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու բանակցային գործընթացը և իր գործընկերներին ներկայացնելու Կիևի կողմից պատրաստված առաջարկները։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում