Ռուսաստան

Ռուսաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 17-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 17-ին, կկայանան Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի բանակցությունները Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ, որը Մոսկվայում կգտնվի որպես իր երկրի պաշտոնական պատվիրակության ղեկավար՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է ԱԳ նախարարության էջերում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում