Վարչապետը ներկայացրեց TRIPP-ի իրագործման քայլերի հաջորդականությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծի իրագործման համար առաջին քայլով պետք է ստեղծվի կանոնակարգման գրավոր հիմք: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Ուզում եմ հիշեցնել, որ այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է: Հաջորդիվ տեղի է ունենալու Հայաստանի և ԱՄՆ կողմից համատեղ ընկերության ստեղծումը, կլինի տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը: Տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն Հայաստանը և Միացյալ Նահանգները, իհարկե, տնօրենների խորհրդում բաշխվածությունը կախված կլինի նաև մասնաբաժիններից, որի շուրջ նույնպես ներկայում քննարկումներ են տեղի ունենում, բայց կարևոր է արձանագրել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք»,- ասաց Փաշինյանը: 

Վարչապետն ընդգծեց, որ նախագիծն ունենալու է մի քանի բաղկացուցիչ՝ երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, նաև տրանսպորտային այլ հաղորդակցություններ, սակայն դրանք մեկ վայրում չեն լինելու: 

«Երկաթուղու պարագայում՝ վստահաբար կարելի է ասել, թե որտեղով է անցնելու երկաթուղին, դա մեր հարավային երկաթուղին է, որը Խորհրդային Միության ժամանակ գոյություն է ունեցել, պայմանական՝ Նռնաձոր-Կարճևան հատվածներում, որը «Խաղաղության խաչմերուկ» նախագծում նշված է։ Այլ վայրում գործնականում հնարավոր չէ երկաթուղի ունենալ»,- նշեց վարչապետը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.  

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։

Հայերեն English ქართული Русский 中文

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը