ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է հրեա փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի նախագահի հետ
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը Մայամի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ԱՄՆ հրեա փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ռոբ Գարսոնի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մասնագիտական համագործակցության հնարավոր ուղղությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
2025 թվականին Ռոբ Գարսոնը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիրի հոգաբարձուների խորհրդի անդամ։