Մշակույթ

Ռեժիսոր, դերասանուհի Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը մրցանակների է արժանացել Հոլիվուդում

2 րոպեի ընթերցում

Ռեժիսոր, դերասանուհի Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը մրցանակների է արժանացել Հոլիվուդում

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասանուհի Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» կինոնկարը մրցանակների է արժանացել Հոլիվուդում կայացած ARPA միջազգային կինոփառատոնի շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն հաղթող է ճանաչվել «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում, իսկ Աննա Մաքսիմն  արժանացել է «Ծագող աստղ» մրցանակին։

Այս մասին դերասանուհին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում արված գրառմամբ։

«Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական կինոնկարը լայն լսարանին է ներկայացնում անվանի ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և՛ վերելքները, և՛ վայրէջքները, բացահայտում էջեր, որոնց հնարավոր է՝ անգամ Ավդալյանի մտերիմները ծանոթ չեն։

Ավտովթարի հետևանքով լուրջ վնասվածք ստանալով՝ Նազիկ Ավդալյանը յոթ տարի դուրս է մնում մեծ սպորտից, հետո վերադառնում և, չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով՝ եթե կան կամք և աննկուն ոգի, անհնար ոչինչ չկա: 

Աննա Մաքսիմը, որ նաև մարմնավորում է Նազիկ Ավդալյանի կերպարը, ավելի վաղ նշել էր՝ պատմությունը բարձրացնում է հարցեր, տալիս է որոշ պատասխաններ։ «Ի՞նչ եմ ես ուզում, ի՞նչն է ինձ խանգարում դա անել, ինչքանո՞վ է իմ ցանկությունը կարևոր նաև Հայաստանի համար։ Ըստ իս՝ Նազիկ Ավդալյանը պատասխանել է այդ հարցերին»,-շեշտել էր նա:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում