Տնտեսություն

Հայաստանում այս տարվա ընթացքում ավելացել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում այս տարվա ընթացքում ավելացել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը

2025 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանում գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 6.1 տոկոսով՝ ընթացիկ գներով գնահատվելով 738 մլրդ 573.6 մլն դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հաշվետու ժամանակաշրջանում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 6 տոկոսի աճ, իսկ համախառն արտադրանքը գնահատվել է 686 մլրդ 552.8 մլն դրամ:

Բուսաբուծության արտադրանքը մեկամյա կտրվածքով ավելացել է 9.5, իսկ անասնաբուծության ոլորտում՝ 1.5 տոկոս:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին բուսաբուծության արտադրանքը գնահատվել է 405 մլրդ 4.9 մլն դրամ: Այս ցուցանիշը ներառում է նաև հողի մշակության համար մատուցված ծառայությունների ծավալը՝ բնահողի պատրաստում, ցանք և այլն:

Անասնաբուծության արտադրանքը գնահատվել է 281 մլրդ 547.9 մլն դրամ:

Անտառային տնտեսությունում այս տարվա 9 ամիսներին աճը կազմել է 64.8 տոկոս՝ գնահատվելով 2 մլրդ 736.6 մլն դրամ:

Ձկնորսության ոլորտում գրանցվել է 4.5 տոկոսի աճ, իսկ արտադրանքը գնահատվել է 49 մլրդ 284.2 մլն դրամ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքն առաջին եռամսյակում գնահատվել է 97 մլրդ 469.9 մլն, երկրորդում՝ 218 մլրդ 617.8 մլն, իսկ երրորդում՝ 370 մլրդ 465.1 մլն դրամ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում