Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմվի. դատարանը կդիմի Վրաստանի իրավասու մարմիններին

3 րոպեի ընթերցում

24 տարի առաջ Երևանի «Առագաստ» սրճարանում  սպանված ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմեն. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ որոշել է բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը:   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է 1lurer.am-ը։ 

Պողոսյանի աճյունն արտաշիրիմելու անհրաժեշտությունն առաջացել է դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի՝ այս տարվա մայիսի 16-ի ցուցմունքից հետո: 

Ըստ հանրային մեղադրողի՝ նոր ի հայտ եկած հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որ կատարվել է դիտավորյալ սպանություն: 

Պողոս Պողոսյանի աճյունն արտաշիրիմելու միջնորդությամբ հանդես էր եկել ՀՀ դատախազությունը, որպեսզի պարզվի՝ արդյոք Պողոս Պողոսյանին դիտավորյալ սպանե՞լ են, թե՞ նա մահացել է քաշքշուկի ժամանակ ընկնելու հետևանքով։   

Պողոս Պողոսյանը հուղարկավորված է Ջավախքում, ուստի նրա աճյունը արտաշիրիմելու հարցով դատարանը կդիմի Վրաստանի իրավասու մարմիններին։ 

2002 թվականին Պողոս Պողոսյանի մահվան գործով դատարանը մեղավոր էր ճանաչել Աղամալ Հարությունյանին։  Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար: Դատարանը հաստատված էր համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոս Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով: 

Աղամալ Հարությունյանն այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ է եղել։  

Պողոս Պողոսյանի սպանության գործը վերաբացվել էր 2020 թվականին. Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության բողոքը, բեկանել էր 2002 թվականի վճռին ու գործն ուղարկել նոր քննության։ 

Հայերեն English

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը