Վարչապետը հայտարարել է, որ մինչև տարվա վերջ հրապարակելու է բանակցային պատմության առանցքային փաստաթղթերը
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային գործընթացի առանցքային փաստաթղթերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ արձագանքել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Իմնեմնիմի» փոդքաստում հնչեցրած հայտարարություններին։
«ՍՍ-ն էլի խոսել է բանակցային փաստաթղթերի մասին։ Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր»,-գրել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ հրապարակվող փաթեթում ներառվելու է նաև Սերժ Սարգսյանի գրած մի նամակ։