Ընտանիքը՝ բացարձակ արժեք. ռեժիսոր Արշո Հարությունյանի «Թանկարժեք տղաները» կատակերգությունն արդեն մեծ էկրաններին է

5 րոպեի ընթերցում

«Թանկարժեք տղաները» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են հարուստ, կրթված Դարբինյանների և աղքատ, անկիրթ Դարբինյանների ընտանիքների շուրջ։ Պատահականության հետևանքով ծննդատանը նրանց երեխաներին շփոթում են, ինչը բացահայտվում է միայն 17 տարի անց։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրամատիկ սյուժեի վրա կառուցված կատակերգության պրեմիերան տեղի ունեցավ նոյեմբերի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում։

Թվում է, թե զավակներին շփոթելու լուրը պետք է լուրջ խնդիրներ առաջացնի ընտանիքներում, այնինչ այն նոր հնարավորություններ է բացում բոլորի առաջ՝ հերոսներին թույլ տալով բացահայտել իրենց թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, անկեղծանալ միմյանց հետ, արժևորել ու գնահատել այն, ինչ ունեն և այն, ինչ նոր են ձեռք  բերել։

Կինոնկարում գլխավոր հերոսներին մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանը, Խորեն Լևոնյանը, Լուիզա Ներսիսյանը, Թամարա Պետրոսյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Ղազարյանը։

Երիտասարդ դերակատարներ Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Ղազարյանը, որոնք կերտել են որդիների՝ Սամվելի և Ավետիքի կերպարները, մեծ բավականություն են ստացել նկարահանումներից, միմյանց հետ աշխատանքից։

Ալեքսանդր Արզումանյանը մինչ «Թանկարժեք տղաները» նկարահանվել է նաև «Մի անգամ դպրոցում» և այլ նախագծերում։ Ասում է՝ Սամվելի կերպարը շատ է տարբերվում նախորդ դերերից. Սամվելը երես առած տղա է, բայց բարոյական որակներ ունի և լավ մարդ դառնալու ճանապարհն է ընտրում։

Դերասանները կարծում են՝ ֆիլմի հիմնական նպատակն է հիշեցնել, որ անհրաժեշտ է գնահատել ունեցածը, սիրող մարդկանց ներկայությունը, որոնք կողքիդ են անգամ ամենավատ իրավիճակներում։

Սուրեն Ղազարյանը սկսնակ դերասան է և մեծ պատասխանատվությամբ է մոտեցել իր դերին։ Շատ բան է սովորել իր փորձառու խաղընկերներից։  

Ալեքսանդր Արզումանյանն էլ խոստովանում է՝ եթե հայրը՝ Մկրտիչ Արզումանյանը նկարահանման հրապարակում շատ լուրջ է, հաճախ մտորումների մեջ, ապա ինքն ավելի հանգիստ է, բայց՝ ակտիվ. փորձում է բոլորին հուշել տեքստերը, օգնել անգամ տեխնիկական հարցերով զբաղվող աշխատակիցներին։ 

Լուիզա Ներսիսյանը հրաշալի է կերտել հարուստ և քաղքենի Սյուզան Դարբինյանի դերը։ Ռեժիսոր Արշո Հարությունյանի հետ երկար տարիներ են համագործակցում։ Միասին աշխատում են նաև Երևանի կամերային թատրոնում։

Դերասանուհին ընդգծում է՝ Հարությունյանի հետ հաճելի է համագործակցել նաև նկարահանման հրապարակում, քանի որ նա կերպարանափոխվում է։  Ներսիսյանի խոսքով՝ Հարությունյանին հաջողվում է ֆիլմում նկարագրվող իրավիճակներն ու կերպարների հոգեբանական նկարագիրն այնպես փոխանցել, որ դերակատարներին միայն մնում է պրոֆեսիոնալ խաղ ցուցադրել։

«Մենք դառնում ենք այն հեքիաթի մի մասը, որին հավատում ենք»,-նշում է դերասանուհին ու անդրադառնում սյուժեին՝ հիշեցնելով ռուս գրականության գագաթներից մեկի՝ Լև Տոլստոյի խոսքերն այն մասին, որ բոլոր ընտանիքները երջանիկ են միանման, դժբախտ են յուրովի։ «Հերոսները հասարակության տարբեր դասերի պատկանող մարդիկ են, սակայն նրանց միավորում է ծնող լինելու հանգամանքը, ինչը մտերմացնում ու ջերմացնում է հերոսներին, որոնք այլ պարագայում իրարից շատ հեռու կփախչեին»,-ասում է Ներսիսյանը։ 

Արշո Հարությունյանի խոսքով՝ «Թանկարժեք տղաներ»-ի ստեղծագործական թիմն իր երազանքների կազմն էր։  «Դերասանական ներդաշնակությունը հրաշալի է, հավատում ես զույգերին։ Այս արտիստներին նոր գույներով կտեսնի հանդիսատեսը։ Մկրտիչ Արզումանյան և Խորեն Լևոնյան տանդեմը շատ հետաքրքիր է՝ երկու ծայրահեղ տարբեր, բայց հզոր էներգետիկայով դերասաններ են։ Թամարայի հետ առաջին անգամ աշխատեցի, և հրաշալի համագործակցություն ստացվեց, Լուիզայի հետ աշխատելու մեծ փորձ ունեի, բայց նա միշտ նոր շերտեր է բացում, իսկ երիտասարդ դերասանները՝ Ալեքսանդր Արզումանյանը և Սուրեն Ղազարյանը, ամեն բան արեցին մեծ պրոֆեսիոնալիզմով։ Թե՛ կադրում, թե՛ կադրից դուրս բոլորն իրենց գործի նվիրյալներն էին։ Ոչինչ պարզապես այնպես չէր արվում»,-եզրափակում է ռեժիսորը։

«Թանկարժեք տղաները» Sharm Holding-ի և Mitoyan Production-ի համատեղ նախագիծն է։ Սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանն ու Ռուբեն Ջաղինյանը, բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, երաժշտությունը՝ Արման Պարսամյանի, սաունդթրեքը՝ Ռոլանդ Գասպարյանի։ 

Հայերեն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր