Եվրոպա

Ռյուտեն խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն Եվրոպայում չունի բավարար քանակությամբ ՀՕՊ միջոցներ

1 րոպեի ընթերցում

NATO Secretary General Mark Rutte prepares for an interview with Fox News at the White House, Monday, Aug. 18, 2025, in Washington. (AP Photo/Julia Demaree Nikhinson)
NATO Secretary General Mark Rutte prepares for an interview with Fox News at the White House, Monday, Aug. 18, 2025, in Washington. (AP Photo/Julia Demaree Nikhinson)

Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրները և Ռումինիան, մասնավորապես, չունեն բավարար քանակությամբ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռումինիայի Antena 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այո, համաձայն եմ, դա վերաբերում է ինչպես հենց  Ռումինիային, այնպես էլ մեր դաշնակիցներին…. ՆԱՏՕ-ի ամբողջ եվրոպական տարածքում մենք պետք է ՀՕՊ համակարգերի ներուժը մեծացնենք 400%-ով», - ասել է նա՝ պատասխանելով դաշինքի արևելյան թևում ՀՕՊ միջոցների պակասի մասին հարցին:

Ըստ նրա՝ հենց այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ի ներսում որոշում է ընդունվել ավելացնել պաշտպանության համար ներդրումները: Միևնույն ժամանակ Ռյուտեն ընդգծել է, որ դաշինքի երկրները «լավ պաշտպանված են»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում