Ղազախական ցորենով բեռնված գնացքն Ադրբեջանից ուղևորվել է Հայաստան՝ Վրաստանի տարածքով

1 րոպեի ընթերցում

Ղազախական ծագման ցորենով բեռնված վագոնները դուրս են եկել Ադրբեջանի Բալաջարի երկաթուղային կայարանից և Վրաստանի տարածքով կուղևորվեն Հայաստան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։  

Նշվում է, որ Ղազախստանից Հայաստանի համար նախատեսված շուրջ 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոններն Ադրբեջան էին հասել նոյեմբերի 5-ին։   

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները՝ հայտնելով, որ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով ցորենի առաջին խմբաքանակը կուղարկվի Հայաստան։ Ալիևի այս հայտարարությունը ողջունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հերթին հայտնելով, որ Հայաստանն էլ իր հերթին հանում է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան և Թուրքիա բեռնարի տարանցման համար։  

Նոյեմբերի 6-ի գիշերը Հայաստան էր հասել շուրջ 1000 տոննա ցորենի խմբաքանակը, որն Ադրբեջանի տարածքով ուղարկվել էր Ռուսաստանի կողմից։  Ռուսաստանն արդեն իսկ հայտարարել է, որ առաջիկայում ևս 132 վագոն ցորենի խմբաքանակ կարտահանի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ 

Հայերեն العربية English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին