Հայաստան

Հայաստանի գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։  

Աշխատանքային այցի շրջանակում Աննա Վարդապետյանը կհանդիպի Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Պիերո Գաետային, Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պասկուալե դը Ասկոլային, Իտալիայի  Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին, Իտալիայի Վերաքննիչ Զինվորական դատարանի նախագահ Ջուզեպպե Մացիին և Վերաքննիչ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մարկո Դե Պաոլիսին, ինչպես նաև Իտալիայի Զինվորական դատական ​​խորհրդի փոխնախագահ Պիետրո Լաֆրանկոյին և Խորհրդի անդամներին:

Գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակության կազմում են նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:

Այցի շրջանակում կստորագրվի Համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից Գլխավոր զինվորական դատախազության միջև: 

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում