Ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում և Հայաստանում տարբեր մակարդակներում արվող հայտարարություններին, երբ կողմերը միմյանց տարածքներում գտնվող տեղանուններն անվանում են այն ձևով, ինչպես ցանկանում են: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում:

«Ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը կամ Կովսական անունը և այլն: Երբեմն Հայաստանում և Ադրբեջանում ընկալում և տեսնում են պատմության մի մասը միայն՝ համարելով, որ պատմության այն մասը, որը բխում է իրենցից՝ լեգիտիմ է, որը բխում է մյուս կողմից՝ լեգիտիմ չէ: Ճի՞շտ են ասում, թե՞ ոչ. այս հարցը ձևակերպելը և փորձելը պատասխանել այս հարցին, ինքնին անհաջողության նախապայման է»,-ասաց վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կա խաղաղության մեկնակետ, որը երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգն է, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, դրան հաջորդած Վաշինգտոնի հռչակագիրը և նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Այս երեք փաստաթղթերի իրողությունն է, որ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն: Հաստատված խաղաղությունն ունի ամենօրյա խնամքի և հետագա ինստիտուցիոնալացման կարիք»,- ասաց Փաշինյանը։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 3-ին հայտարարել էր, թե 20-րդ դարի սկզբի ռուսական հին կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։ 

«Սևանա լիճ չկա, բայց կա Գյոյչա լիճ։ Այդ քարտեզները մենք չենք կազմել, դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը մի ժամանակ Իրանից և Արևելյան Անատոլիայից հայերին վերաբնակեցրել է Ղարաբաղում՝ էթնիկ կազմը փոխելու համար»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանի նախագահի հայտարարությանը նախ արձագանքել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում։ 

Այնուհետև Ադրբեջանի նախագահի հայտարարությանն արձագանքել էր նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը. «Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով: Ու չենք տեսնի Ադրբեջան: Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես: Պետք է գնալ առաջ: Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը հենց դա է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր Ռուբեն Ռուբինյանը: 

Հայերեն العربية English فارسی ქართული Türkçe

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում