Ռուսաստան

Ռուսաստանի վարչապետը ժամանել է Չինաստան

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի վարչապետը ժամանել է Չինաստան

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Չինաստան, որտեղ ակնկալվում է նրա հանդիպումը երկրի վարչապետ Լի Ցյանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»  գործակալությունը, Հանչժոուում նոյեմբերի 3-ին սպասվում է Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների 30-րդ կանոնավոր հանդիպումը։

Հանդիպման արդյունքների ամփոփումից հետո պլանավորվում է համատեղ հայտարարության և մի շարք ռուս-չինական փաստաթղթերի ստորագրում։

Հանչժոուում ծրագրի ավարտից հետո Միշուստինը կուղևորվի Պեկին, որտեղ պլանավորված է նրա հանդիպումը ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ։

Կարդացեք հոդվածը` فارسیქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում