ՆԱՍԱ-ն պատասխանել է Քիմ Քարդաշյանի կասկածներին` Լուսնի վրա ամերիկացիների վայրէջքի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության (ՆԱՍԱ) տնօրենի պաշտոնակատար Շոն Դաֆին ստիպված է եղել հերքել ամերիկացի հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանի այն հայտարարությանը, որ ինքը չի հավատում Լուսնի վրա ամերիկացիների վայրէջքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դաֆին Քարդաշյանի մեկնաբանություններին պատասխանել է X սոցիալական հարթակում։

«Այո, Քիմ Քարդաշյան, մենք եղել ենք Լուսնի վրա... Վեց անգամ։ Եվ ավելին, ՆԱՍԱ-ի «Արտեմիս» ծրագիրը վերադառնում է ԱՄՆ նախագահի ղեկավարությամբ։ Մենք հաղթել ենք նախորդ տիեզերական մրցավազքում և կհաղթենք նաև այս մեկում», - գրել է NASA-ի տնօրենի պաշտոնակատարը։ 

Նա իր գրառմանը կցել է մի հատված «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի նոր դրվագից։ Նկարահանումների  ժամանակ հեռուստաաստղը հայտարարել է, թե չի հավատում, որ  1969 թվականին ամերիկացիներին հաջողվել է վայրէջք կատարել Լուսնի վրա։ Քարդաշյանը փորձել է դա համոզել դերասանուհի Սառա Փոլսոնին՝ վկայակոչելով մի հոդված, ըստ որի ամերիկացի աստղագնաց Բազ Օլդրինն ասել է, թե, իբր, վայրէջք չի եղել։ 

2022 թվականին Reuters գործակալության լրագրողներն ուսումնասիրել են փաստերը և Բազ Օլդրինի մասնակցությամբ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը համարել են կեղծ։ Տեսանյութը մոնտաժվել էր այնպես, որ Օլդրինն, իբրև, ասում է, թե  Լուսնի վրա վայրէջքի կադրերը կեղծվել են։ Իրականում աստղագնացը նկատի է ունեցել այն անիմացիոն կադրերը, որոնք հեռուստաընկերություններն օգտագործել են իրենց ռեպորտաժներում Լուսնի վրա վայրէջքի մասին՝ դրանցով ընդմիջելով խրոնիկայի դրվագները:

Հայերեն العربية Русский

Իրազեկման աշխատանքային հանդիպումներ՝ Անիի համայնքապետարանի ավագանու անդամների համար

Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենք տեղակայել նոր երկրներում. Լեհաստանի ՊՆ

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն կարգավորման հարցը

Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին

Հայաստանը ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չունի և չի ունեցել. Փաշինյանի արձագանքը՝ Զախարովայի հայտարարությանը

59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Կիպրոսի նախագահի հեռախոսազրույցը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1252-ի

Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ օրենսդրական նախաձեռնություն