Քաղաքականություն

ԵԽ-ն հանձնառու է աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում. Եվրախորհրդարանի փոխնախագահ

2 րոպեի ընթերցում

ԵԽ-ն հանձնառու է աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում.  Եվրախորհրդարանի փոխնախագահ

Եվրոպական խորհրդարանը հանձնառու է աջակցել Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման գործընթացին։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում այս մասին հայտարարեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջին՝ խոսելով Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի անունից։ 

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Եվրոպական խորհրդարանի նախագահի անունից խոսել այս պատմական քաղաքում՝ Երևանում։ Թույլ տվեք խորը երախտագիտությունս հայտնել Հայաստանի Ազգային ժողովին՝ ջերմ ընդունելության և հրաշալի կազմակերպման համար։ Պարոն ԱԺ նախագահ, Ձեր հյուրընկալությունն ու հանձնառությունը վկայում են, որ Դուք մեծ կարևորություն եք տալիս եվրոպական երկխոսությանը և համագործակցությանը։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը վերջին անգամ Երևանում անցկացվել է 2015 թվականին, նույն դահլիճում և ընդգծեց, որ այս հանդիպումը վկայում է Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների շարունակական զարգացման մասին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ դեպի խաղաղություն առաջին քայլերի ուղղությամբ։ Դա շատ կարևոր է։ Եվրոպական խորհրդարանը հանձնառու է աջակցել այս նուրբ, բայց կենսական գործընթացին, որպեսզի ստեղծվեն արդար և կայուն խաղաղության պայմաններ, որոնք կդառնան կայունության և բարգավաճման աղբյուր ամբողջ տարածաշրջանի համար»,-նշեց նա՝ փոխանցելով Եվրոպական խորհրդարանի նախագահի ուղերձը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում