Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի տարեկան միջին աճը յոթ տարում կազմել է ավելի քան 660 դոլար. Էկոնոմիկայի նախարար

1 րոպեի ընթերցում

2017 թվականին հաջորդած 7 տարիների ընթացքում Հայաստանում 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի  տարեկան միջին աճը կազմել է մոտ 662 դոլար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հղում անելով Համաշխարհային բանկի տվյալներին, որոնք վերաբերում են 1991 թվականից մինչև 2024 թվականը Հայաստանում 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշներին։

Նա նշել է, որ 1991 թվականին 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն Հայաստանում եղել է 573 դոլար, իսկ 1997-ին՝ 505 դոլար՝  տարեկան նվազելով միջինը ավելի քան 10 դոլարով։

Այնուհետև, նախարարը համեմատել է 1997-ի ՀՆԱ-ի ցուցանիշները 2007 թվականի հետ՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում ՀՆԱ-ն տարեկան միջինում աճել է մոտ 246 դոլարով, իսկ հաջորդած 10 տարիներին տարեկան միջին աճը կազմել է մոտ 141 դոլար։

Համեմատելով 2024 թվականին 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն, որը կազմել է 8501 դոլար՝ Պապոյանն արձանագրել է, որ 2017-ի համեմատ այդ ցուցանիշը 7 տարում աճել է 4632 դոլարով կամ տարեկան միջինում՝ մոտ 662 դոլարով։

 

Հայերեն English Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները