Իտալիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները մասնակցել են «Խաղաղությունը հնարավոր է» քննարկմանը

3 րոպեի ընթերցում

Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Իտալիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Ասլանովը մասնակցել են Festival della Diplomazia ակումբի ղեկավար Ջորջո Բարտոլոմուչչիի հրավերով անցկացված «Խաղաղությունը հնարավոր է» քննարկմանը, որին ներկա էին Իտալիայի տարբեր համալսարանների շուրջ 150 գիտական աշխատողներ և ուսանողներ:

Քննարկման մոդերատորն էր Հռոմի քաղաքապետի դիվանագիտական խորհրդական Ֆաբիո Սոկոլովիչը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Իտալիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, Հայաստանի դեսպանը, ներկայացնելով տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի կողմից արված աշխատանքը, կարևորելով օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծեց վաշինգտոնյան փաստաթղթերի նշանակությունը: 

Անդրադառնալով խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ վարչապետ Փաշինյանի գործադրած ջանքերին՝ դեսպանը, մասնավորապես մեջ բերեց վարչապետի ուղերձի հետևյալ հատվածը.

«Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք նաեւ անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Հռչակեցինք, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»:

Խոսելով Հայաստանով տարանցիկ ճանապարհի մասին՝ դեսպանը հատուկ նշել է դրա գործունեության՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության, հավասարության համաձայնեցված սկզբունքները:

Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները նաև կարևորել են ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի առանձնահատուկ դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:

Ելույթներից հետո դեսպանները պատասխանել են ուսանողների հարցերին:

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա

ՏԿԵ նախարարը գործուղվել է Իրան. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին

Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Վրաստանի հանգստավայրերից մեկում ծովում տղամարդ է խեղդվել

Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող քաղաքացուն

Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ