Միացյալ Նահանգներ

Ուկրաինայում անհրաժեշտ է դադարեցնել կրակը և միայն հետո բանակցություններ վարել. Ռյուտե

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայում անհրաժեշտ է դադարեցնել կրակը և միայն հետո բանակցություններ վարել. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պնդում է, որ Ուկրաինայում նախ պետք է ապահովել հրադադարի հաստատումը և դրանից հետո միայն բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ։ 

«Նախագահ Թրամփն այս հանգստյան օրերին հայտարարել է. «Կանգնեք այնտեղ, որտեղ գտնվում եք»։ Ըստ էության, ապահովեք հրադադար։ Եվ հետո վարեք ձեր բոլոր քննարկումները տարածքի և այլ բաների վերաբերյալ։ Սակայն նախ՝ դադարեցրեք պատերազմը», - ասել է Ռյուտեն Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։ 

Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ԱՄՆ նախագահն «անում է հնարավոր ամեն ինչ պատերազմը դադարեցնելու համար»։

Միևնույն ժամանակ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է չեզոքացնել անդամ պետությունների օդային տարածքը խախտող ռուսական ինքնաթիռներից եկող վտանգները, սակայն կդիմի դրանց ոչնչացմանը միայն անմիջական սպառնալիքի դեպքում։

«Անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ն կարող է խոցել այդ ինքնաթիռները, եթե դրանք սպառնալիք են ներկայացնում: Եթե դրանք սպառնալիք չեն ներկայացնում, դրանք  զգուշորեն դուրս կբերվեն օդային սահմաններից», - ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում