Իրան

Հնարավոր է՝ 2026-ին Վլադիմիր Պուտինն այցելի Իրան

1 րոպեի ընթերցում

Հնարավոր է՝ 2026-ին Վլադիմիր Պուտինն այցելի Իրան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Իրան այցելելու ծրագրեր չկան։ Դա կարող է տեղի ունենալ 2026 թվականի ամռանը, երբ Իրանը հյուրընկալի Կասպիական գագաթնաժողովը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին։

«Պարոն Պուտինի՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Իրան այցելելու ծրագրեր չկան։ Առաջարկ կա Կասպիական գագաթնաժողովը 2026-ին Իրանում անցկացնել։ Եթե գագաթնաժողովը հաստատվի, Պուտինի ուղևորությունը տեղի կունենա հաջորդ տարվա Մորդադ ամսին», - SNN-ին ասել է Ջալալին։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան դրական է համարում Կասպիական 7-րդ գագաթնաժողովն Իրանում անցկացնելու գաղափարը։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում