1 րոպեի ընթերցում
ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 21-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.48 դրամով և կազմել 382.53 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.86 դրամով և կազմել 444.42 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0292 դրամով և կազմել 4.7057 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.56 դրամով և կազմել 511.94 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 791 դրամով և կազմել 52815 դրամ: