Ռյաբկովը վաղաժամ է համարել Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գրաֆիկի մասին խոսելը

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպման գրաֆիկի մասին խոսելը վաղաժամ է, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

«Իրականում նախագահ Թրամփի հետ նախագահ Պուտինի՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցում ընդգրկվել է այդ թվում նաև հետագա քայլերի թեման։ Նման քայլերի ասպեկտներից մեկը, անշուշտ, պետքարտուղար Ռուբիոյի հետ արտգործնախարար Լավրովի շփումն է. համապատասխան շփում երեկ տեղի է ունեցել», - ասել է նա լրագրողներին։

Միացյալ Նահանգներ

Ռուսաստանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի հեռախոսազրույցից

«Մենք այժմ մշակում ենք այն ամենը, ինչ քննարկել են նախարարը և պետքարտուղարը, բայց հանդիպման հարց կոնկրետ առումով չի բարձրացվել ո՛չ հեռախոսազրույցից առաջ, ո՛չ էլ երեկվա հեռախոսազրույցի ընթացքում։ Որպես գաղափար դա գոյություն ունի, բայց գրաֆիկների մասին խոսելը վաղաժամ է։ Եվ ևս մեկ անգամ՝ այդքան կարևոր ցանկացած շփում պետք է պատշաճ ձևով նախապատրաստվի, այն պահանջում է ուշադիր «տնային աշխատանք». ահա հենց դրանով էլ մենք հիմա զբաղվում ենք», - ընդգծել է Ռյաբկովը։

Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուբիոյի և Լավրովի միջև այս շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվել է։ 

Միացյալ Նահանգներ

Ռուբիոյի և Լավրովի միջև հանդիպումը հետաձգվել է․ CNN

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով