Միացյալ Նահանգներ

Ռուսաստանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի հեռախոսազրույցից

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի հեռախոսազրույցից

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են անցկացրել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

«Տեղի է ունեցել կառուցողական քննարկում հնարավոր կոնկրետ քայլերի վերաբերյալ՝ ի շահ այն փոխըմբռնումների իրականացման, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցների ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում։ 

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ  Ռյաբկովը հոկտեմբերի 20-ին հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի առաջիկա հնարավոր հանդիպման ժամանակ կարող են քննարկվել ուկրաինական հարցը, երկկողմ հարաբերությունները և տնտեսական օրակարգը։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում