Միացյալ Նահանգներ

Ռուբիոյի և Լավրովի միջև հանդիպումը հետաձգվել է․ CNN

1 րոպեի ընթերցում

Ռուբիոյի և Լավրովի միջև հանդիպումը հետաձգվել է․ CNN

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև այս շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային, որի անունը չի նշվում։

Հանդիպման հետաձգման պատճառները չեն բացահայտվել։ Սակայն աղբյուրներից մեկը հեռուստաալիքին հայտնել է, որ Ռուբիոն և Լավրովը տարբեր սպասումներ ունեն ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր ավարտի վերաբերյալ։

Նաև պարզ չէր, թե Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Բուդապեշտում սպասվող հանդիպումից առաջ Լավրովի և Ռուբիոյի հանդիպումն ինչ ազդեցություն կունենար երկու նախագահների գագաթնաժողովի վրա։

Ռուբիոն և Լավրովը հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջիկա շփումները։

Թրամփը հոկտեմբերի 16-ին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ իրենք պայմանավորվել են, որ «հաջորդ շաբաթ կկայանա մեր բարձր մակարդակի խորհրդականների հանդիպում», որին ամերիկյան կողմից կմասնակցի Մարկո Ռուբիոն։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում