Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու գործի շրջանակներում ձերբակալվել է 33 անձ

2 րոպեի ընթերցում

Գյումրիում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ցույցերից հետո զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է 33 անձ։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ 

«Զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է»,- նշեցին ՀՀ  քննչական կոմիտեից։   

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 20-ին քննչական գործողություններ էին իրականացվում Գյումրիի համայնքապետարանում։ Քննչական գործողություններին զուգահեռ համայնքապետարանի դիմաց հավաքվել և բողոքի ակցիա էին իրականացնում  Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի աջակիցները։ Ակցիայի ընթացքում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև, որից հետո Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներին։  

Գյումրիի համայնքապետարանում քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվեցին համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ՝ կաշառք պահանջելու-ստանալու մեղադրանքներով։ Վարդան Ղուկասյանը հոկտեմբերի 21-ին կալանավորվեց 2 ամիս ժամկետով։   

Հայերեն English

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ