Եկեղեցականների մասնակցությամբ ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

3 րոպեի ընթերցում

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ու նախկին քահանա, կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի մասնակցությամբ համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)»,-հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գլխավոր դատախազությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդարձնի համացանցում տարածված ձայնագրությունը ենթադրաբար Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի մասնակցությամբ։

Ձայնագրությունը համացանցում տարածվել է հոկտեմբերի 17-ին։ Ըստ հրապարակումների՝ խոսակցությունը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին: 

Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Աղան աբեղա Երնջակյանին համոզում է հետ վերցնել հոգևոր ծառայությունից ազատվելու դիմումը, սակայն վերջինս հրաժարվում է դա անելուց՝ իր դժգոհությունն արտահայտելով այն բանի առնչությամբ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը իրեն հրահանգել է ընտանիքի անդամների հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին, իսկ երբ ինքը հրաժարվել է դա անելուց, իրեն ուղարկել են ծառայության իր բնակավայրից 200 կիլոմետր հեռու՝ մատուռում։

Համացանցում հրապարակված ձայնագրությանն արձագանքել է նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը. 

«Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։ 

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ։

 

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը