Քաղաքականություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և ԳԴՀ դեսպանը մտքեր են փոխանակել մասնակցային կառավարման և բարեփոխումների իրականացման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և ԳԴՀ դեսպանը մտքեր են փոխանակել մասնակցային կառավարման և բարեփոխումների իրականացման վերաբերյալ

Տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակության միջև: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը ՀՀ-ԵՄ զարգացումների շրջանակներում, ինչպես նաև ընդգծել Գերմանիայի զարգացման ծրագրերի դերն ու աջակցությունը Հայաստանում սոցիալ-տնտեսական, բնապահպանական, պաշտպանական, լավ կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ ուղղությունների զարգացման հարցում:

Իր հերթին Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը շեշտել է գերմանական կողմի պատրաստակամությունը շարունակելու ՀՀ-ի հետ տարբեր ուղղություններով զարգացման խորացման և ընդլայնման քայլերը: Գերմանիայի դեսպանը կարևորել է արդյունավետ բանակցություններն առաջիկայում սպասվող Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում և հայտնել պատրաստակամություն՝ աջակցելու ժողովրդավարական արժեքների հաստատմանը Հայաստանում:

Ըստ աղբյուրի՝ կողմերը մտքեր են փոխանակել մասնակցային կառավարման և բարեփոխումների իրականացման վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով ուղղել ջանքերը դրանց արդյունավետ իրականացմանը: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում